Karevorinfo  Իրադարձություններ  173

ՀՀ-ում մշտական բնակչության թիվը հուլիսի 1-ի դրությամբ ավելացել է

11:40 ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
ՀՀ-ում մշտական բնակչության թիվը հուլիսի 1-ի դրությամբ ավելացել է

ՀՀ մշտական բնակչության թիվը 2021թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 964.6 հազ. մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մշտական բնակչության թիվն ավելացել է 1600-ով։ Այս մասին տեղեկանում ենք պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Այս տարվա առաջին 7 ամիսներին ավելացել է նաև ծնունդների թիվը։ Այսպես․ եթե 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին գրանցվել է 19 435 ծնունդ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 20 126։ Աճը կազմել է 3․6 տոկոս։

Ծնունդներին զուգահեռ այս տարի աճել են նաև մահվան դեպքերը։ Եթե նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսներին գրանցվել էր 17 136 մահվան դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում մահացածների թիվը կազմել է 18 874։ Աճը կազմել է 10․1 տոկոս։

Մահերի թվի աճը մեծապես պայմանավորված է COVID-19 վիրուսի հետևանքով մահվան դեպքերով, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 2,9 անգամ։ 3․8 %-ով ավելացել է նաև արյան շրջանառության հետ կապված հիվանդությունների հետևանքով մահվան դեպքերի թիվը։ 

Անժելա Պողոսյան