Karevorinfo  Իրադարձություններ  204

Աֆղանստանցիների վերաբնակեցումն ԱՄՆ-ում․ VOA-ի անդրադարձը

23:00 հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
Աֆղանստանցիների վերաբնակեցումն ԱՄՆ-ում․ VOA-ի անդրադարձը

Աֆղանստանում Թալիբանի իշխանության հաստատումից ի վեր ավելի քան 120 հազար աֆղանստանցիներ են տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։

Ինչպես աֆղանստանցիների փաստաբանական աշխատանքներով զբաղվող Փախստականների միջազգային ընկերակցության պաշտոնյաներից Ադամ Բեյթսն է ասում, աֆղանստանցի փախստականների թվերն այժմ մրցում են Վիետնամի պատերազմից հետո Ամերիկայում հաստատված վիետնամցիների թվերի հետ: ‘’Վիետնամի պատերազմից հետո առաջ եկած պատկերը պետք է նախազգուշական ազդանշան լիներ այս օրվա համար’’, ասում է նա:

Նրա խոսքերով, մեծաթիվ ամերիկացիներ են այսօր հիշում ամերիկյան ուղղաթռի թռիչքը ԿՀՎ-ի շենքի տանիքից, որին չհաջողվեց տանել ներքեւում սպասող մարդկանց: Այդ պատկերը պիտի բոլորի մտքում լիներ: Նման պատկեր չկրկնելու համար մեզ այս անգամ մի քանի ամիս ժամանակ էր տրված, սակայն Աֆղասնտանից տարհանումները սկսվեցին միայն վերջին պահին, գտնում է նա:

Ինչեւէ, այստեղ այժմ տեղափոխված աֆղանստանցիների մի մասն ունի ամերիկյան քաղաքացիություն, մի մասը` մշտական բնակության իրավունք, մի մասն ունի վիզաներ, մի մասն էլ ժամանել է պայմանական արտոնագրերով: Այս մարդիկ չեն ստանում պետական նպաստներ:

Հիմա վերլուծաբաններն ասում են, թե հարկավոր է, որ Կոնգրեսն ընդունի օրենք, որը պայմանական կարգով այստեղ տեղափոխված աֆղանստանցիներին կտա քաղաքացիություն ստանալու հնարավորություն: Դա պատահել էր կուբացիների դեպքում 1960-ականներին եւ Իրաքի քրդերի համար` 1990-ականներին: Մեծաթիվ վիետնամցիներ են պայմանական կարգով մուտք գործել ԱՄՆ 1970-ականներին:

Բացի օրենքից հարկավոր է, որ նրանց համար հասանելի լինեն դաշնային կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Խոսքը դրամական հատկացումների մասին է:

Ինչպես վերլուծաբան Թոմաս Ուորիքն է ասում, Միացյալ Նահանգները մեծ հաջողություններ է գրանցել մարդկանց ինտեգրացնելու հարցում, ինչը, ասում է նա, Ամերիկան դարձրել է ավելի կենսունակ ու բազմազան:

ԱՄՆ-ում իհարկե ոչ բոլորն են գոհ այստեղ աֆղանստանցի փախստականներին ընդունելու հարցով: Որոշ հանրապետականներ, օրինակ, ունեն մտավախություն, որ կարող է այսպիսով ապահովվել նոր ահաբեկիչների մուտքն այստեղ:

Ինչ վերաբերում է ամերիկացիների մեծամասնությանը, պետք է ասել, որ նրանք աջակցում են աֆղանստանցիներին այստեղ վերաբնակեցնելու հարցում: