Karevorinfo  Իրադարձություններ  548

Ովքե՞ր են Գյումրու քաղաքապետի թեկնածուները․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

21:55 հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
Ովքե՞ր են Գյումրու քաղաքապետի թեկնածուները․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում նշանակված ՏԻՄ ընտրություններին այս պահին պաշտոնապես մասնակցելու հայտ են ներկայացրել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն ու «Գյումրին կռնա» դաշինքը, իսկ մյուս քաղաքական ուժերն առայժմ միայն քաղաքապետի թեկնածուների անուններն են հրապարակել։ Քաղաքապետի թեկնածուների ցանկում կա և՛ գործարար, և՛ բժիշկ, և՛ իրավապաշտպան։

Սամվել Բալասանյանի ստեղծած «Բալասանյան դաշինք»-ն այս անգամ Գյումրու ՏԻՄ ընտրություններին կմասնակցի առանց նրա։ 2012 թվականից Գյումրին ղեկավարող գործարար Սամվել Բալասանյանը հրաժեշտ կտա պաշտոնին։ Նրանց թեկնածուն այս անգամ Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանն է։

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին պաշտոնապես հայտարարել է նաև իշխող կուսակցությունը՝ ՔՊ-ն, որը նախորդ օրը վարչության նիստում հաստատեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի թեկնածությունն՝ ավագանու ցուցակի առաջին տեղում։

34-ամյա Հովհաննես Հարությունյանը մասնագիտությամբ վիրաբույժ է, կրթությունը ստացել է Մոսկվայի Ի․Մ․ Սեչենովի անվան բժշկական ակադեմիայում, մասնագիտացել ՌԴ-ի բժշկական հետբուհական ակադեմիայում։

Շիրակի մարզպետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է։ Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել․ նախքան հեղափոխությունը՝ 2016-2018 թվականներին զբաղեցրել է Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի գործադիր տնօրենի պաշտոնը, 2018 թվականին նշանակվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով, այնուհետ ՀՀ առողջապահության փոխնախարար։
Հովհաննես Հարությունյանը 9 ամիս է՝ զբաղեցնում է Շիրակի մարզպետի պաշտոնը։

Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև ՀՀԿ-ն՝ տեղեկացնելով, որ ավագանու ցուցակը գլխավորելու է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, 49-ամյա Արտյոմ Ղուկասյանը։

Վերջինս Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել 2007թ. մայիսի 12-ին՝ համամասնական ընտրակարգով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Նա Վարդան Ղուկասյանի օրոք տարբեր պաշտոններ է զբաղեցրել Գյումրու քաղաքապետարանի տարածքային զարգացման, քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության և անշարժ գույքի կադաստրի բաժնում, եղել է նաև ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման տնօրենի տեղակալ։

Արտյոմ Ղուկասյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին է։ Նա այժմ գլխավորում է ՀՀԿ Գյումրի շրջանային կազմակերպության խորհուրդը։

ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ, Ազգային ժողովի վերջին ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի Գյումրու շտաբերից մեկի պատասխանատու Կարապետ Պողոսյանը։ Նա իրավապաշտպան է, եղել է ՀՀ մարդու իրավունքների Գյումրու գրասենյակի պատասխանատուն։ Կարապետ Պողոսյանը գլխավորելու է նորաստեղծ «Թասիբով» դաշինքը։

Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ կուսակցությունը ևս մտադիր է մասնակցել Գյումրու ՏԻՄ ընտրություններին, թեև կուսակցության վարչությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Մասնակցության դեպքում ցուցակն այս անգամ կգլխավորի ոչ թե ԲՀԿ Գյումրու տարածքային կառույցի պատասխանատու Վարդևան Գրիգորյանը, այլ Գյումրու ավագանու ԲՀԿ-ական անդամներից մեկը՝ Անդրանիկ Խաչատրյանը, որը զբաղվում է ձեռներեցությամբ։

ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև մի քանի ազգային կուսակցությունների՝ «Նժդեհյան ցեղակրոն»-ի, «Հայկ»-ի (Հայկազուններ), «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»-ի և Գյումրու «Ազգային արժեք» ակումբի ստորագրած հուշագրով ստեղծված «Գյումրին կռնա» դաշինքը։ Դաշինքի ավագանու ցուցակը գլխավորում է գործարար Վարդան Սրտաշյանը, որն, ի դեպ, եղել է նաև Գյումրիում տպագրվող «Հինգշաբթ»-ի թերթի պատասխանատուն։ Վարդան Սրտաշյանը Գյումրիի հյուրանոցներից մեկի գործադիր տնօրենն է։

«Գյումրին կռնա» դաշինքի ներկայացուցիչների պարզաբանմամբ, հաղթելու դեպքում քաղաքապետ առաջադրելու են ցուցակի երկրորդ համարին՝ Վարդան Գրիգորյանին։ Վարդան Գրիգորյանը Շիրակի նախկին փոխմարզպետներից է, նա պաշտոնավարումը սկսեց հեղափոխությունից հետո, այնուհետ հրաժարական ներկայացրեց։ Նրա ընտանիքը զբաղվում է բիզնեսով։

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաև Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցության անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Նա մեզ տեղեկացրեց, որ մի քանի կուսակցություններ դիմել էին՝ առաջարկելով գլխավորել իրենց ցուցակը։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա Լևոն Բարսեղյանն առաջարկել է դաշինք կազմել, առավել ևս հիմա, որպեսզի չկրկնվի ԱԺ միկրոմոդելն այստեղ։

Նրա փոխանցմամբ, շուտով կորոշվի, թե որ քաղաքական ուժերն են համաձայնում դաշինք կազմել, որի մասին և կտեղեկացնեն հանրությանը։

Նշենք, որ առաջադրումներն ավարտվում են սեպտեմբերի 12-ին, և թեկնածուների ցանկը մինչ այդ կարող է համալրվել ։

Արմիկ Մովսիսյան