Karevorinfo  Իրադարձություններ  108

ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դատավորի թեկնածուների հետ

19:50 հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դատավորի թեկնածուների հետ

Այսօր խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ նիստ անցկացրեց։ Նիստի ընթացքում պատգամավորները հանդիպեցին Վճռաբեկ դատարանի դատավորի երեք թեկնածուների՝ Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի հետ:

Factor TV-ի տեղեկություններով՝ նիստին վերջնական որոշում չի կայացվել, թե պատգամավորներն ում են ընտրելու առաջիկա քառօրյայի ընթացքում։

Հիշեցնենք, որ 8-րդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին, որի օրակարգում ընդգրկված է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը:

Մերի Մարտիրոսյան