Karevorinfo  Իրադարձություններ  134

ԱԻ նախարարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

21:15 հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
ԱԻ նախարարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին։ Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության երկրորդ քարտուղար Թեջաս Պագարը և դեսպանի օգնական Լիլիթ Սիմոնյանը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Անդրանիկ Փիլոյանը ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և կարևորել երկու կողմերի հետաքրքրվածությունը՝ ոլորտի տարբեր գործընթացներում համագործակցության շրջանակն ավելի հարստացնելու և ընդլայնելու նպատակով։

Դեսպան Կիշան Դան Դևալը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել Անդրանիկ Փիլոյանին ԱԻ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Կողմերը խոսել են փոխգործակցության և դրա զարգացման հեռանկարի մասին, մասնավորապես կարևորվել է համագործակցության ակտիվացումը ՀՀ ԱԻՆ և Հնդկաստանի ներքին գործերի նախարարության միջև՝ կազմակերպելով փոխայցելություններ փորձի փոխանակման նպատակով: Անդրադարձել են նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հնդկաստանի Հանրապետության Կառավարության միջև աղետների կառավարման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը նախատեսվում է իրականացնել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում:

Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ամենամյա ծրագրի շրջանակներում Հնդկաստանում կազմակերպվող դասընթացներին անդրադառնալիս, նշվել է, որ սկսած 2015 թվականից Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն:

Դեսպան Կիշան Դան Դևալին առաջարկել է աջակցել ԱԻ նախարարությանը՝ Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ամենամյա ծրագրի շրջանակներում Հայաստանում մասնագետների վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և աղետների ռիսկի կանխարգելման նպատակով տեխնիկական աջակցություն ցուցաբերելու գործում:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել ներկայացված առաջարկների և այցի համար, ինչպես նաև վերահաստատել կողմերի պատրաստակամությունը դրանց արդյունավետ իրականացման համար: