Karevorinfo  Իրադարձություններ  204

Բախում ոստիկանության հետ․ իրավապահներն ուժով բացել են խաղողագործների փակած միջպետական ճանապարհը

18:35 հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
Բախում ոստիկանության հետ․ իրավապահներն ուժով բացել են խաղողագործների փակած միջպետական ճանապարհը

Արարատի մարզի խաղողագործներն այսօր առավոտից փակել էին Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը։ Խաղողագործները պահանջում էին, որ մթերող ընկերությունները բերքն ընդունեն ողջ ծավալով, իսկ 1 կգ դիմաց վճարեն 150 դրամ՝ ներկա 120-130 դրամի փոխարեն։ Նրանք ակցիա էին իրականացնում Երևան-Երասխ ճանապարհի դեպի Տափերական-Շահումյան գյուղ տանող հատվածում: Ոստիկանները երկար ժամանակ բանակցություններ են վարել բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները հրաժարվել են: Ոստիկաները ուժ կիրառելով բացել են ճանապարհը, բախում է եղել, ինչի արդյունքում մեկ անձ բերման է ենթարկվել Ոստիկանության Արարատի բաժին։

Factor.am-ի հետ զրույցում Ոստիկանությունից տեղեկացրին, որ բողոքի ակցիայի մասնակիցը չի ենթարկվել ոստիկանի պահանջին։ Բերման ենթարկվածն այս պահին ազատ է արձակվել։

Հավելենք, որ այսօր առավոտյան հրաժարական է ներկայացրել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։ Պատճառն այդպես էլ չի նշվում։

Ռոզա Վարդանյան