Karevorinfo  Իրադարձություններ  98

Վրաստանում զինված անձը ներխուժել է բանկ ու պատանդներ վերցրել

17:15 հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
Վրաստանում զինված անձը ներխուժել է բանկ ու պատանդներ վերցրել

Անհայտ անձը ներխուժել է Վրաստանի Կվարելի քաղաքի Ճավճավաձե փողոցի վրա գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղ։ Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ-ից, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ բանկ ներխուժած տղամարդը զինված է, դեպքի վայրում մոբիլիզացվել են ոստիկանության աշխատակիցներ։

«Հարձակման մասին տեղեկություն ստանալուն պես ոստիկանության աշխատակիցներն անհապաղ շրջափակել են տարածքը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակվողը, հնարավոր է, բանկում գտնվող մի քանի մարդու պատանդ է վերցրել։ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ զինված տղամարդը պատանդ է վերցրել 15 մարդու և կես միլիոն լարիի չափով փրկագին է պահանջում։ Այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:

Տաթև Ֆռանգյան