Karevorinfo  Իրադարձություններ  255

Իրանը կմիանա Շանհայի համագործակցության կազմակերպությանը

21:35 հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
Իրանը կմիանա Շանհայի համագործակցության կազմակերպությանը

Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», Իրանը կմիանա Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)։

Տեղեկացվում է, որ ՇՀԿ-ում ընդգրկվելու ընթացակարգի մեկնարկի մասին կհայտարարեն Տաջիկստանում կայանալիք գագաթնաժողովում: Միջոցառմանը ներկա կգտնվի նաև Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, ում համար սա կլինի առաջին արտագնա ուղևորությունը։

Ավելի վաղ ՇՀԿ-ին Իրանի անդամակցությանը խոչընդոտում էին միջազգային պատժամիջոցները, իսկ այնուհետև՝ նաև կազմակերպության անդամներից մեկը։

Դուշանբեում կայանալիք գագաթնաժողովին անդամ երկրների ղեկավարները, համաձայն «Կոմերսանտի» տվյալների՝ պետք է հայտարարեն իրենց շարքերը Իրանին ընդգրկելու գործարքի մեկնարկի մասին։

Նշվում Է, որ ՇՀԿ-ին միանալու գործընթացը կարող է տևել ևս մի որոշ ժամանակ:

Տաթև Ֆռանգյան