Karevorinfo  Իրադարձություններ  212

ԱԻ նախարարը ներկայացրել է նորանշանակ տեղակալ Կարեն Սարուխանյանին

11:55 հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
ԱԻ նախարարը ներկայացրել է նորանշանակ տեղակալ Կարեն Սարուխանյանին

ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Կարեն Սարուխանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին: Նախարարը նշանակման առիթով շնորհավորել և հաջողություն է մաղթել Կարեն Սարուխանյանին, հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ և մոտեցումներով կնպաստի համակարգի զարգացմանը: ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տեղակալ Արկադի Բալյանին՝ արդյունավետ աշխատանքի համար և նախարարության անունից հանձնել հուշանվեր:

Նշենք, որ Կարեն Սարուխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2018-2019 թթ.-ին եղել է Շիրակի մարզպետ, 2019-2021 թթ.-ին՝ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: