Karevorinfo  Իրադարձություններ  250

ԱՄՆ-ը, Գերմանիան ու դաշնակից մյուս երկրները քննարկում են Աֆղանստանում զարգացող իրադարձությունները

21:45 չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
ԱՄՆ-ը, Գերմանիան ու դաշնակից մյուս երկրները քննարկում են Աֆղանստանում զարգացող իրադարձությունները

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հրավիրել են մի հանդիպում իրենց դաշնակիցների հետ` քննարկելու համար Աֆղանստանում զարգացող իրադարձությունները: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Մինչեւ Գերմանիա ժամանելը, Քաթարում Բլինքենը շեշտել էր, որ Միացյալ Նահանգները եւ մյուս երկրները կոչ են անում Թալիբանին հետեւել իր իսկ կողմից տրված խոստումներին` թույլ տալու համար Աֆղանստանից ելքի արտոնագրեր ունեցող անձանց, ցանկության դեպքում, հեռանալ այստեղից:

Հիշեցնենք, որ մեծաթիվ մարդկանց չհաջողվեց դա անել մինչեւ օգոստոսի 31-ը տրված վերջնաժամկետը:

Ինչպես Պետդեպարտամենտն է հայտնում, չորեքշաբթի օրն անցկացվող հանդիպման ընթացքում նաեւ քննարկվելու են հակաահաբեկչությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Աֆղանստանում մարդու իրավունքների պաշտպանության շուրջ առկա խնդիրները: