Karevorinfo  Իրադարձություններ  124

ՀՔԾ-ն մերժեց լրագրողների հետ միջադեպի առնչությամբ ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի նկատմամբ գործի հարուցումը. ՏԵՍԱՆՅՈւԹ

21:15 չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
ՀՔԾ-ն մերժեց լրագրողների հետ միջադեպի առնչությամբ ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի նկատմամբ գործի հարուցումը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի դեմ ներկայացված հայցը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից։

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն օրեր առաջ դիմել էր Գլխավոր դատախազություն՝ հայց ներկայացնելով ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով՝ առերևույթ լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դրվագով։

Նյութերի նախապատրաստումը վերապահվել էր ՀՔԾ-ին, որտեղ սեպտեմբերի 2-ին հրավիրվել էին Factor TV-ի լրագրող Մերի Մարտիրոսյանը, 24news.am կայքի լրագրող Հերմինե Միքայելյանը, meganews.am կայքի խմբագիր Մարգարիտա Դավթյանը և para tv-ի լրագրող Տիրուհի Բայբուրդյանը, որոնք էլ միջադեպ էին ունեցել պատգամավորի հետ։ Վերջիններս բացատրագիր էին ներկայացրել, թե ինչ է տեղի ունեցել օգոստոսի 25-ին։ Այն է՝ իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում, երբ ՊՊԾ աշխատակիցներն իրենց ուժով դուրս էին հանել ԱԺ օթյակից, վերոնշյալ լրագրողները խորհրդարանի դահլիճում տեղի ունեցող ծեծկռտուքը, որը պարզ չէր՝ ինչով կավարտվի, փորձել էին ֆիքսել նիստերի դահլիճի մուտքի մոտից։ Այդ պահին Ղալումյանն առանց որևէ զգուշացման լրագրողներին հրելով դուրս էր հանել դահլիճի տարածքից։ Հարցին՝ ի՞նչ իրավունքով է դա անում, պատգամավորն ասել էր. «Լավ եմ անում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Մերի Մարտիրոսյան