Karevorinfo  Իրադարձություններ  240

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Դերա էլ-Բալադ քաղաքի վրա

19:10 չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Դերա էլ-Բալադ քաղաքի վրա

Սիրիական բանակի ստորաբաժանումները չորեքշաբթի երկրի հարավում ներխուժել են Դերա էլ-Բալադ քաղաք, որը գտնվում էր զինված ընդդիմության կողմնակիցների ձեռքում: Սիրիացի զինվորականներն ու անվտանգության աշխատակիցները ազգային դրոշներ են տեղադրել քաղաքապետարանի և պետական այլ շենքերի վրա, հաղորդում է SANA գործակալությունը:

Նրանք անցակետեր են տեղակայել բոլոր հիմնական խաչմերուկներում։ Մնացած հնարավոր ահաբեկիչներից թաղամասերը մաքրելուց հետո Դերա-էլ-Բալադը կհայտարարվի անվտանգ, քաղաք կկարողանան վերադառնալ այն լքած բնակիչները։

Ավելի վաղ ընդդիմադիր խմբերի 560 անդամներ հանձնվել էին Սիրիայի իշխանություններին և համաձայնել կարգավորել իրենց քաղաքացիական կարգավիճակը: Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած մի քանի տասնյակ դասալիքներ նույնպես օգտվել են կառավարության համաներումից:

Տաթև Ֆռանգյան