Karevorinfo  Իրադարձություններ  222

Չինաստանը պատրաստ է թալիբների հետ երկխոսությանն ու 200 միլիոն յուան օգնություն է տրամադրելու

19:40 չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
Չինաստանը պատրաստ է թալիբների հետ երկխոսությանն ու 200 միլիոն յուան օգնություն է տրամադրելու

Չինաստանի իշխանություններն Աֆղանստանին 200 միլիոն յուանի չափով արտակարգ օգնություն կցուցաբերեն։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Ին  Իրանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենիայի և Ուզբեկստանի արտգործնախարարների մասնակցությամբ առցանց հանդիպմանը, գրում է EADaily-ն։

«Աֆղան ժողովրդի պահանջներից ելնելով՝ մեր երկիրըն Աֆղանստանին կտրամադրի 200 միլիոն յուանի չափով արտակարգ օգնություն»,- Չինաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքն է մեջբերում լրատվականը։

Ավելի վաղ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է «Թալիբան»-ի կողմից կազմված Աֆղանստանի նոր կառավարության հետ երկխոսության։

Թալիբները մինչ այդ հայտարարել էին, որ Չինաստանին համարում են իրենց պետության՝ Աֆղանստանի Իսլամական Էմիրության գլխավոր գործընկերը։

Տաթև Ֆռանգյան