Karevorinfo  Իրադարձություններ  445

Ղարաբաղյան պատերազմը մարտահրավեր է եղել մեր տարածաշրջանի համար, որը կվերածվի հնարավորության․ Ղարիբաշվիլի

17:50 չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
Ղարաբաղյան պատերազմը մարտահրավեր է եղել մեր տարածաշրջանի համար, որը կվերածվի հնարավորության․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցի ժամանակ շնորհավորել է հայ գործընկերոջը ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ու նշել, որ նրա նոր տեսլականը կապված է Հայաստանի և հայ ժողովրդի կայուն զարգացման հետ, հաղորդում է 1tv.ge։

«Ես ծանոթացա պարոն վարչապետի նոր տեսլականի հետ, որը վերաբերում է նրա երկրի և հայ ժողովրդի զարգացմանը՝ կայուն զարգացմանն ու բարեկեցությանը։ Ղարաբաղյան պատերազմը, անկասկած, բարդ մարտահրավեր է եղել մեր տարածաշրջանի համար, սակայն այժմ, երբ ես գիտեմ, թե ինչպիսին է պարոն վարչապետի նոր տեսլականը, կարծում եմ, որ այդ մարտահրավերը կվերածվի նոր հնարավորության։ Հնարավորություն, որը Հայաստանին ու հայ ժողովրդին զարգացում կբերի։ Ես նաև կցանկանայի ասել, որ Հայաստանի կայունությունը մեզ համար չափազանց կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով, որն անմիջապես կապված է մեր երկրում և, ընդհանրապես, ամբողջ տարածաշրջանում կայունության հետ։ Այս իսկ պատճառով կցանկանայի արտահայտել մեր ընդհանուր տարածաշրջանային նպատակը երեք բառով՝ խաղաղություն, կայունություն և զարգացում, որը միավորում է մեզ՝ տարածաշրջանի երեք երկրներին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում։

Տաթև Ֆռանգյան