Karevorinfo  Իրադարձություններ  205

Մեքսիկայում ջրհեղեղների և երկրաշարժի հետևանքով 18 մարդ է զոհվել

17:00 չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
Մեքսիկայում ջրհեղեղների և երկրաշարժի հետևանքով 18 մարդ է զոհվել

Մեքսիկայի Իդալգո նահանգում ջրհեղեղների հետևանքով հոսանքի անջատումների արդյունքում թթվածնի մատակարարման խափանումներից հետո տեղի հիվանդանոցում զոհվել է 17 մարդ։ Այս մասին այսօր հայտնել է երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Երկուշաբթի երեկոյան սկսված ջրհեղեղները հանգեցրել են գետերի վարարման, Տուլա քաղաքի հիվանդանոցի առաջին հարկը հեղեղվել է։ Ջրի պատճառով խափանվել է տրանսֆորմատորը, որն ապահովել է հաստատության էլեկտրամատակարարումը։ Կորոնավիրուսով հիվանդների մի մասը միացված է եղել թթվածնային սարքերի։ Փրկարարները հասցրել են հիվանդանոցից տարհանել 40 մարդու։

Մեքսիկայի իշխանությունները բանակին ներգրավել են տարերային աղետի հետևանքները չեզոքացնելու գործին։ Ջրհեղեղներից տուժել է ավելի քան 30 հազար մարդ։

Հիշեցնենք, որ Մեքսիկայի Ակապուլկո քաղաքից 300 կմ հեռավորությամբ էլ 7,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ազգային սեյսմոլոգիական ծառայության տվյալներով՝ դրանցից հետո ավելի քան 70 հետցնցում է գրանցվել։ Երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, լուրջ ավերածություններ չկան։

Տաթև Ֆռանգյան