Karevorinfo  Իրադարձություններ  142

Մեր երկիրն ու ամբողջ աշխարհը վտանգի մեջ են․ Ջո Բայդեն

14:15 չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
Մեր երկիրն ու ամբողջ աշխարհը վտանգի մեջ են․ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի այցելել է Նյու Յորքի և Նյու Ջերսիի նահանգներ, որոնց բաժին է ընկել «Իդա» փոթորկի հիմնական հարվածը։ Ուսումնասիրելով ավերածությունները՝ Բայդենը հայտարարել է, որ խոսքը գլոբալ կլիմայական փոփոխությունների մասին է, որոնք սպառնում են ամբողջ մոլորակի բնակչությանը, գրում է Euronews-ը։

«Մեր երկիրն ու ամբողջ աշխարհը վտանգի մեջ են՝ առանց չափազանցնելու։ Դա փաստ է։ Մեզ զգուշացնում էին, որ 10 տարի անց տարերային աղետները կդառնան է՛լ ավելի էքստերմալ, և հիմա դրա ժամանակը եկել է։ Նայելով առկա տվյալները, այդքան մարդկանց պատուհասած ավերածությունն ու վիշտը, դուք դա կարող եք  զգալ: Չհասկանալ, այլ հենց զգալ, փորձել, շոշափել»,- հայտարարել է Բայդենը։

Նա հայտնել է, որ Սպիտակ տունը Կոնգրեսից կխնդրի ավելի քան 8 միլիարդ դոլար հատկացնել աղետից տուժած շրջանների վերականգնման ջանքերին: Նախագահը նշել է, որ կլիմայական պայմանների փոփոխությունը պետք է հաշվի առնել նոր ենթակառուցվածքային օբյեկտները կառուցելիս:

Տաթև Ֆռանգյան