Karevorinfo  Իրադարձություններ  242

Մեքսիկայում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

13:20 չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
Մեքսիկայում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Մեքսիկայի հարավ-արևմուտքում գտնվող Գերերո նահանգում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաքում։ «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է տեղի Սեյսմոլոգիական ծառայությունը:

«Ժամը 20:47-ին 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ակապուլկոյից 11 կիլոմետր հարավ-արևելք, 10 կիլոմետր խորության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ զոհվել է: Լուրը հաստատել է Գերերոյի նահանգապետ Հեկտոր Աստուդիլոն:

«Հենց նոր տեղեկացա Կոյուկում տղամարդու մահվան մասին. նրա վրա էլեկտրասյուն է ընկել»,- հայտնել է նա՝ հավելելով, որ այլ զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։ Միաժամանակ, իշխանությունները նյութական վնասների մասին բազմաթիվ տեղեկություններ են ստանում:

Տաթև Ֆռանգյան