Karevorinfo  Իրադարձություններ  180

1 մլրդ 300 մլն դրամի յուրացում «հանուն պետականությա՞ն»․ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ

19:10 երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
1 մլրդ 300 մլն դրամի յուրացում «հանուն պետականությա՞ն»․ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՔԾ-ն այսօր հայտնեց հերթական աղմկոտ ձերբակալության մասին։ Ձերբակալվածը նախկին իշխանությունների օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանն է։ Հովսեփյանը 2004-13 թվականներին եղել է  ՀՀ գլխավոր դատախազ, 2014-2018 թթ՝ քննչական կոմիտեի նախագահ։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի դափնեկիրը  դեռևս 2017-ին Առաջին հանրապետության տոնի առիթով  Ապարանում կազմակերպված  տոնակատարության ժամանակ ասել էր․  «Յուրաքանչյուրը միշտ ինքն իրեն պիտի հաշիվ տա, թե ինքն իր ամենօրյա ապրած կյանքում ի՞նչ արեց այդ պետականության համար, որպեսզի այդ պետականությունը հաստատ մնա, որպեսզի այդ պետականությունը կայուն լինի, ի՞նչ արեց, որ մեր երկիրը բարօրության հասնի ․․․ » 

Երկրի բարօրությամբ մտահոգ պաշտոնյան, շուրջ 2 տասնամյակ լինելով պետական ապարատի առանցքային դեմքերից մեկը, ըստ ՀՔԾ-ում առաջադրված մեղադրանքի, պաշտոնն օգտագործել է հարստություն դիզելու համար։  Խոսքը 190 մլն ՀՀ դրամ կաշառք վերցնելու,  800 մլն դրամ գույքի հափշտակության, շուրջ 1 մլրդ 300 մլն դրամի փողերի լվացում իրականացնելու մասին է։ 