Karevorinfo  Իրադարձություններ  137

Դատարանը մերժել է Ալեքսեյ Նավալնիի հայցն ընդդեմ ուղղիչ գաղութի

19:00 երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
Դատարանը մերժել է Ալեքսեյ Նավալնիի հայցն ընդդեմ ուղղիչ գաղութի

Վլադիմիրի շրջանային դատարանն օրինական է ճանաչել Օկտյաբրսկի շրջանային դատարանի որոշումը, որն ավելի վաղ մերժել էր ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հայցն ընդդեմ թիվ 3 ուղղիչ գաղութի, որն արգելել է փաստաբաններին հաստատության տարածք հեռախոս և դյուրակիր համակարգիչ տանել։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Վլադիմիր քաղաքի Օկտյաբրսկի շրջանային դատարանի՝ 2021 թվականի հունիսի 10-ի որոշումն անփոփոխ թողնել, վարչական հայցվոր Ալեքսեյ Անատոլիի Նավալնիի ներկայացուցիչ Կաբզևի բողոքը թողնել առանց բավարարման»,- գործակալությունը մեջբերում է դատավոր Ալեքսեյ Սեմենովի որոշումը:

Նավալնին երկու անգամ հայց է ներկայացրել Վլադիմիրի Օկտյաբրսկի շրջանային դատարան՝ ընդդեմ թիվ 3 ուղղիչ գաղութի վարչակազմի, որտեղ նա գտնվել է ապրիլի կեսերից: Երկու դեպքում էլ դատարանը որոշում է կայացրել հօգուտ գաղութի ղեկավարության, ասված է դատարանի կայքում հրապարակված փաստաթղթերում:

Բողոքարկումների պատճառն այն էր, որ Նավալնիի փաստաբաններին թույլ չեն տվել տեխնիկական սարքավորումներ բերել նրա հետ հանդիպումներին:

Տաթև Ֆռանգյան