Karevorinfo  Իրադարձություններ  133

ԱԺ-ում Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով քրեական գործ է հարուցվել

16:15 երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
ԱԺ-ում Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով քրեական գործ է հարուցվել

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության հասարակայնության և լրատվության բաժնի պետ Մարինա Օհանջանյանը՝ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով ։

«Իսկ ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած մնացած դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- նշեց Օհանջանյանը:

Հիշեցնենք, կառավարության ծրագրի 2021-2026թթ․ քննարկումը խորհրդարանում բավականին բուռն էր անցել։ Այն ուղեկցվել էր ծեծկռտուքով, սեռական բնույթի հայհոյանքներով, ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչների փոխադարձ վիրավորանքներով, քաշքշուկով, միմյանց վրա շիշ նետելով:

Ռոզա Վարդանյան