Karevorinfo  Իրադարձություններ  125

Անգելա Մերկելը վերջին անգամ ելույթ է ունեցել Բունդեսթագում

17:30 երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
Անգելա Մերկելը վերջին անգամ ելույթ է ունեցել Բունդեսթագում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 7-ին վերջին անգամ ելույթ է ունեցել Բունդեսթագում՝ խորհրդարանական ընտրությունների շեմին, գրում է korrespondent-ը։

Նա խոսել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի, «կանաչ» էներգիայի զարգացման, ահաբեկչության և կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասին: Մերկելը նաև պատվաստվելու կոչ է արել:

Կանցլերը սատարել է Քրիստոնեա-դեմոկրատական և քրիստոնեա-սոցիալիստական միությունների թեկնածու Արմին Լաշեթին:

«Կարևոր է, թե ով կլինի հաջորդ կառավարությունում: Կա՛մ կլինի սոցիալ-դեմոկրատների և կանաչների կառավարություն, որը հաշվի կառնի ձախերի աջակցությունը, կա՛մ գոնե չի բացառի իրադարձությունների նման զարգացումը»,- ասել է նա:

Դահլիճից ձախերի կուսակցության կողմից բղավոցներին ի պատասխան՝ Մերկելը նշել է, թե «պարզապես ճշմարտությունն է ասում»։

Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները նախանշված են սեպտեմբերի 26-ին: Դրանցից հետո 30 օրվա ընթացքում կնշանակվի նոր կանցլեր: Տեսականորեն Մերկելը դեռևս կարող է ելույթ ունենալ նոր Բունդեսթագի առջև, քանի որ կարող է մնալ կանցլերի պաշտոնակատար՝ մինչև կոալիցիայի ձևավորումը և նոր կանցլերի նշանակումը։

Տաթև Ֆռանգյան