Karevorinfo  Իրադարձություններ  168

Թուրքիան չի շտապի Աֆղանստանում «Թալիբան»-ի կառավարության ճանաչման հարցում

15:45 երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
Թուրքիան չի շտապի Աֆղանստանում «Թալիբան»-ի կառավարության ճանաչման հարցում

Թուրքիան չի շտապի Աֆղանստանում «Թալիբան»-ի կառավարության ճանաչման հարցում, այն պետք է ներառի տարբեր քաղաքական ուժեր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։

«Կճանաչի՞, արդյոք, Թուրքիան «Թալիբան»-ի կառավարությունը։ Եկեք հապճեպ որոշումներ չկայացնենք։ Անհրաժեշտ է կառավարություն ստեղծել, որը կկարողանա հաղթահարել ճգնաժամը, թույլ չտալ քաղաքացիական պատերազմ։ Դրա համար անհրաժեշտ է ներառական կառավարություն բոլոր քաղաքական ուժերի և բնակչության շերտերի մասնակցությամբ՝ չմոռանալով կանանց մասին: Եվ որպեսզի ամբողջ աշխարհը ճանաչի «Թալիբան»-ին, անհրաժեշտ է ապահովել նման կառավարության ստեղծումը»,- ասել է Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ «աշխարհին ներկայացված Աֆղանստանի կառավարության անդամների թվում կան միայն թալիբների ներկայացուցիչներ»:

«Մենք չենք պատրաստվում նրանց համար կառավարություն ձևավորել, բայց մեր մտքերն ուղիղ փոխանցում ենք թալիբներին։ Կգործենք իրավիճակից ելնելով, դեռևս այս հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում չունենք»,- հավելել է Չավուշօղլուն:

Տաթև Ֆռանգյան