Karevorinfo  Իրադարձություններ  226

Վանաձորում 15-ամյա տղայի դի են հայտնաբերել՝ ծառից կախված վիճակում

12:30 երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
Վանաձորում 15-ամյա տղայի դի են հայտնաբերել՝ ծառից կախված վիճակում

Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու տներից մեկում այսօր առավոտյան 15-ամյա երեխայի դի է հայտնաբերվել՝ ծառից կախված վիճակում։

Ինչպես Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը, մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել․

«Ժամը 08։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի դի։ Երեխային տան բակում՝ ծառից կախված, հայտնաբերել է նրա հայրը»,- նշեց Գաբրիելյանը։

Դեպքի առթիվ այս դեռևս քրեական գործ չի հարուցվել։ Քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Վարդան Հարությունյանի խոսքով՝ դեպքի վայրում այս պահին քննիչներն են աշխատում, դատաբժշկական փորձաքննությունից հետո՝ արարքը կորակվի համապատասխան հոդվածով։

Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում 14-ամյա տղա երեխայի մարմին էր հայտնաբերվել՝ կրկին կախված վիճակում։ Նրա վրա ևս բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ հարուցվել է քրչեական գործ՝ Քրեական օրենսրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)։