Karevorinfo  Իրադարձություններ  216

Վիետնամում 28-ամյա տղամարդուն ազատազրկման են դատապարտել՝ կորոնավիրուսի տարածման համար․ The Guardian

23:10 երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
Վիետնամում 28-ամյա տղամարդուն ազատազրկման են դատապարտել՝ կորոնավիրուսի տարածման համար․ The Guardian

Վիետնամում դատարանը 28-ամյա տեղաբնակին դատապարտել է 5 տարվա ազատազրկման՝ կարանտինային խիստ կանոնները խախտելու և կորոնավիրուսի տարածման համար: Այս մասին  հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Վիետնամի պետական լրատվական գործակալությանը:

Տղամարդը դատապարտվել է «վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածման» համար:

Հաղորդվում է, որ նա Հո Շի Մին քաղաքից վերադարձել է Կամաու նահանգ և խախտել 21-օրյա կարանտինային ռեժիմի կանոնները: Նա վարակել է ութ մարդու, որոնցից մեկը մահացել է վիրուսից մեկ ամիս բուժումից հետո:

Պարբերականը նշում է, որ Վիետնամում ևս երկու անձ նույն մեղադրանքով դատապարտվել է 18 ամսվա և 2 տարվա պայմանական ազատազրկման:

Վիետնամն այժմ պայքարում է COVID-19-ի նոր ալիքի դեմ։ Երկրում ավելի քան 536,000 մարդ վարակվել է կորոնավիրուսով, 13,385 մարդ մահացել է, նրանցից շատերը՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում:

Տաթև Ֆռանգյան