Karevorinfo  Իրադարձություններ  188

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հերքել է 6,5 մագնիտուդով երկրաշարժի մասին հաղորդագրությունը

13:55 երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հերքել է 6,5 մագնիտուդով երկրաշարժի մասին հաղորդագրությունը

Կանադայի Կիտիմատ քաղաքի մոտակայքում 6,5 մագնիտուդով երկրաշարժի վերաբերյալ հաղորդագրությունը հերքվել է․ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտարարել է, որ ահազանգը կեղծ է, տեխնիկական սխալի հետևանք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, թե Կանադայի Կիտիմատ քաղաքից 164 կմ հարավ-արևելք 6,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը, որի խորությունը 15 կմ է, սկզբում որոշվել է հյուսիսային լայնության 52,7191 աստիճանով և արևմտյան երկայնության 127,5788 աստիճանով: Սակայն այնուհետև ծառայությունը հայտնել է սխալմունքի մասին։

Տաթև Ֆռանգյան