Karevorinfo  Իրադարձություններ  120

Աֆղանստանի դիմադրության ուժերը հայտարարել են, որ շարունակում են դիմակայել թալիբներին

13:25 երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
Աֆղանստանի դիմադրության ուժերը հայտարարել են, որ շարունակում են դիմակայել թալիբներին

Աֆղանստանի դիմադրության ուժերը հայտարարել են, որ շարունակում են դիմակայել թալիբներին։ Այս մասին Twitter-ում հայտնել է դիմադրության ուժերի ներկայացուցիչ Ալի Նազարին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հայրենակիցնե՛ր, Գինդուքուշի առյուծներն ու արծիվներն Անդարաբում և Փանջշիրում այսօր հերոսաբար մեր տունը մաքրում են կեղտից, որը ժամանել էր այս շաբաթ»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ օգոստոսին Աֆղանստանից ամերիկյան զորախմբի դուրսբերումից հետո «Թալիբանը» գրավել է երկրի խոշոր քաղաքներն ու սահմանային անցակետերը և հայտարարել 20-ամյա պատերազմի ավարտի մասին։ Թալիբների վերահսկողությունից դուրս գտնվող միակ նահանգը Փանջշիրն է, որը գտնվում է մայրաքաղաք Քաբուլից հյուսիս-արևելք: Այնտեղ դաշտային հրամանատար Ահմադ Մասուդի ղեկավարությամբ դիմադրության ուժեր են հավաքվում:

«Թալիբանն» ու աշխարհազորայինները հերթով հայտնում են իրենց հաջողությունների մասին: Առաջինները բազմիցս հայտարարել են, որ նվաճել են ապստամբ շրջանը, սակայն դիմադրության ուժերն անընդհատ հերքում են այս տեղեկությունները:

Տաթև Ֆռանգյան