Karevorinfo  Իրադարձություններ  213

Բժշկական սխալի հետևանքով գրեթե 40 տարի կոմայի մեջ մնացած ֆրանսիացի ֆուտբոլիստը մահացել է

20:30 երկուշաբթի, 06 սեպտեմբերի, 2021 թ.
Բժշկական սխալի հետևանքով գրեթե 40 տարի կոմայի մեջ մնացած ֆրանսիացի ֆուտբոլիստը մահացել է

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Ժան-Պիեռ Ադամսը մահացել է 73 տարեկանում՝ բժշկական սխալի հետևանքով կոմայի մեջ ընկնելուց գրեթե 40 տարի անց, գրում է The Guardian-ը:

1982 թվականին Ադամսին անզգայացման գրեթե մահացու չափաբաժին է ներարկվել ծնկի սովորական վիրահատությունից առաջ, ինչը հանգեցրել է ուղեղի վնասվածքի:

1970-ականներին Դաքարում ծնված Ադամսը 22 խաղ է անցկացրել Les Bleus-ի հետ՝ Մարիուս Թրեսորի հետ համագործակցելով, որը հայտնի էր որպես «Սև գվարդիա»: Նա խաղացել է «Նիմում» 1970-73 թվականներին և PSG -ում՝ 1977-79 թվականներին:

Դեպքից հետ Ադամսին խնամել է կինը՝ Բերնադեթը։ Blizzard-ի հաղորդմամբ՝ մարզումների ժամանակ ծնկի վնասվածքը նրան ստիպել է դիմել վիրահատության։ 2007 թվականին Բերնադեթը հայտնել է, որ «Ժան-Պիեռն ամեն բան զգում է, լսում է, վեր ցատկում, երբ շունը հաչում է, սակայն չի կարողանում տեսնել»։

Տաթև Ֆռանգյան