Karevorinfo  Իրադարձություններ  272

Նա վախկոտ է, նապաստակ ու երկչոտ մարդ․ Վրաստանի վարչապետը՝ Սաակաշվիլիի մասին

16:30 երկուշաբթի, 06 սեպտեմբերի, 2021 թ.
Նա վախկոտ է, նապաստակ ու երկչոտ մարդ․ Վրաստանի վարչապետը՝ Սաակաշվիլիի մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլին վախկոտ է, նապաստակ ու երկչոտ մարդ, գրում է «Գրուզիա օնլայնը»։

«Եթե նա ցանկանում է ժամանել, թող գա։ Անցել է 8-9 տարի, ինչո՞ւ չի կարող գալ՝ ինչ եք կարծում։ Քանի որ նա վախկոտ է, նապաստակ ու երկչոտ մարդ»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը, թե երկուշաբթի կհայտարարի Վրաստանի հետ կապված իր ծրագրի մասին։

Լրագրողների հետ զրույցում Ղարիբաշվիլին նշել է, որ Սաակաշվիլիի հերթական «ցանկացած սադրանք» միայն ժպիտ է առաջացնում։

«Ես շատ կցանկանայի, որպեսզի Սաակաշվիլին գա, մենք շատ լավ կզվարճանանք։ Ես նրան խոստացել եմ, որ իր համար շատ գեղեցիկ փողկապերի հավաքածու կպատրաստեմ և կուղարկեմ բանտ՝ վերանորոգված բանտ: Սա Սաակաշվիլիի ճակատագիրն է»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Հավելենք, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ՝ Վրաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ իր ծրագրերի և անմիջական մասնակցության մասին: