Karevorinfo  Իրադարձություններ  168

Գվինեայում զինվորականները հայտարարել են երկրի նախագահին տապալելու և կառավարությունը ցրելու մասին

14:30 երկուշաբթի, 06 սեպտեմբերի, 2021 թ.
Գվինեայում զինվորականները հայտարարել են երկրի նախագահին տապալելու և կառավարությունը ցրելու մասին

Գվինեայի հատուկ ջոկատայինները հայտարարել են 83-ամյա նախագահ Ալֆա Կոնդեի տապալման և կառավարությունը ցրման մասին։ Զինվորակնները հայտարարել են, որ նախագահն իրենց ձեռքում է՝ հուսալի վայրում է, երկրում պարետային ժամ է հայտարարվել, փակվել են բոլոր սահմանները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սոցցանցերում տեսանյութ և լուսանկարներ են հայտնվել, որոնցում Ալֆա Կոնդեն կոճակները քանդված վերնաշապիկով է, ոտաբոբիկ և զինվորականներով շրջապատված։ Ակնհայտ է, որ նա չի ղեկավարում նրանց գործողությունները։ Այս նյութերի իսկությունը, սակայն, դեռևս չի հաստատվել։

Առաջին հեռուստաուղերձում զինվորականները հայտարարել են սահմանադրության գործունեության դադարեցման մասին և խոստացել մշակել երկրի նոր հիմնական օրենքի նախագիծը։

83-ամյա Ալֆա Կոնդեն, որը Գվինեայի նախագահ էր ընտրվել 2010-ին, 2020-ին վերընտրվել է այդ պաշտոնում 3-րդ անգամ:

Տաթև Ֆռանգյան