Karevorinfo  Իրադարձություններ  233

Երևանում տղամարդը էլեկտրահարելով՝ սպանել է իր 89-ամյա կնոջը․ shamshyan.com

10:30 երկուշաբթի, 06 սեպտեմբերի, 2021 թ.
Երևանում տղամարդը էլեկտրահարելով՝ սպանել է իր 89-ամյա կնոջը․ shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 11։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների թիվ 55 խումբը կանչով մեկնել է Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկը, որտեղ բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։

Պարզել են, որ մահացածը նշված հասցեի բնակիչ՝ 89-ամյա Եվգենիա Յ-ն էր։ Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ Եվգենիա Յ-ն մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։ Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Եվգենյա Յ-ին սպանելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանություն են բերման ենթարկել նույն հասցեի բնակիչ՝ 84-ամյա Ա. Քալանթարյանին։

Վերջինս կասկածվում է էլեկտրական մալուխներով կնոջ ձեռքի մատները կապելու միջոցով էլեկտրահարման եղանակով սպանելու մեջ։ Տեղում հայտնաբերվել են հանցագործության գործիք էլեկտրական մալուխները, որը քննիչը առգրավել է, իսկ արդեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 55 խումբը Ե. Քալանթարյանին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։