Karevorinfo  Իրադարձություններ  252

Գվինեայում խռովարարների կողմնակիցները փողոց են դուրս եկել

20:40 կիրակի, 05 սեպտեմբերի, 2021 թ.
Գվինեայում խռովարարների կողմնակիցները փողոց են դուրս եկել

Գվինեայում խռովարարների կողմնակիցների խմբերը դուրս են եկել մայրաքաղաք Կոնակրիի փողոցներ՝ ողջունելով խռովարար զինվորականներին՝ ենթադրյալ պետական հեղաշրջման ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ ապստամբներին դիմավորում են բանակի աջակցության կարգախոսներով։ Ընդ որում, ավելի վաղ պաշտոնապես հաղորդվել էր միայն նախագահի նստավայրի վրա ապստամբների հարձակումը հետ մղելու և իրավիճակի սրման ֆոնին իշխանությունների կարգուկանոնի կոչ անելու մասին:

Ավելի վաղ այդ օրը Գվինեայի Հանրապետությունում պետական հեղաշրջման փորձ էր կատարվել: Կոնդեն, ըստ նախնական տվյալների և մի շարք տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության, ձերբակալվել է։

Գվինեայում ապստամբների առաջնորդ գնդապետ Մամադի Դումբույան հայտարարել է կառավարության լուծարման մասին: Բացի այդ, նա հայտարարել է սահմանների փակման և Սահմանադրության գործողության կասեցման մասին։ Բոլոր գվինեացի զինվորականներին նա կոչ է արել առայժմ մնալ զորանոցներում։

Ընդ որում, Գվինեայի Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ հետ են մղել զինված խռովարարների հարձակումը նախագահական նստավայրի վրա: