Karevorinfo  Իրադարձություններ  241

Հրապարակվել է ռազմական խռովության ժամանակ Գվինեայի նախագահի հետ տեսագրությունը

19:30 կիրակի, 05 սեպտեմբերի, 2021 թ.
Հրապարակվել է ռազմական խռովության ժամանակ Գվինեայի նախագահի հետ տեսագրությունը

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում Գվինեայի Հանրապետության նախագահ Ալֆա Կոնդեն է, որը ենթադրաբար, կալանավորվել է զինվորականների կողմից․ փոխանցում է Iz.ru-ն։

Կադրերում կարելի է տեսնել, թե ինչպես է պետության ղեկավարը նստած զինվորականների շրջապատում։ Տեսանյութում երևում է նաև այն պահը, երբ նախագահին ավտոմեքենայով տեղափոխում են հատուկ ստորաբաժանման ներկայացուցիչները՝ գնդապետ Դումբույայի գլխավորությամբ:

Ավելի վաղ այդ օրը Գվինեայի Հանրապետությունում պետական հեղաշրջման փորձ էր կատարվել: Կոնդեն, ըստ նախնական տվյալների և մի շարք տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության, ձերբակալվել է ։

Գվինեայում ապստամբների առաջնորդ գնդապետ Մամադի Դումբույան հայտարարել է կառավարության լուծարման մասին: Բացի այդ, նա հայտարարել է սահմանների փակման և Սահմանադրության գործողության կասեցման մասին։ Բոլոր գվինեացի զինվորականներին նա կոչ է արել առայժմ մնալ զորանոցներում։

Ընդ որում, Գվինեայի Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ հետ են մղել զինված խռովարարների հարձակումը նախագահական նստավայրի վրա: