Karevorinfo  Իրադարձություններ  127

Գվինեայում ռազմական հեղաշրջման փորձ է արվել

17:40 կիրակի, 05 սեպտեմբերի, 2021 թ.
Գվինեայում ռազմական հեղաշրջման փորձ է արվել

Գվինեայի Հանրապետությունում այսօր` սեպտեմբերի 5-ին, պետական հեղաշրջման փորձ է արվել: Այս մասին հաղորդել է Jeune Afrique գործակալությունը, փոխանցում է Gazeta.ru-ն:

Նախնական տեղեկություններով` վաղ առավոտից նախագահական նստավայրի մոտ շարունակվում է ինտենսիվ հրաձգությունը: Իշխանության գրավմանը մասնակցում են նաև հատուկ նշանակության խմբավորումները:

Հաղորդվում է, որ նախագահ Ալֆա Կոնդեն այժմ ապահով վայրում է` պաշտպանական գվարդիայի հսկողության տակ: Նախագահական նստավայր տանող գլխավոր ավտոճանապարհը փակվել է զինվորականների կողմից:

Նշվում է նաև, որ հեղաշրջման այս փորձն առաջինը չէ Գվինեայում. 2011-ին ևս նախագահական տունը հարձակման էր ենթարկվել:

Ալֆա Կոնդեն, ով նախագահ էր ընտրվել 2010-ին, 2020-ին վերընտրվել է այդ պաշտոնում 3-րդ անգամ: Նա 83 տարեկան է: