Karevorinfo  Իրադարձություններ  151

Թալիբներն արցունքաբեր գազ են կիրառել բողոքող կանանց դեմ

19:45 շաբաթ, 04 սեպտեմբերի, 2021 թ.
Թալիբներն արցունքաբեր գազ են կիրառել բողոքող կանանց դեմ

«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչներն արցունքաբեր գազ են կիրառել Քաբուլում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների նկատմամբ, որոնք պահանջում էին Աֆղանստանի ապագա կառավարության կազմում ընդգրկել կանանց: Այս մասին հաղորդում է Iz.ru-ն:

Աղբյուրի տեղեկատվության համաձայն ՝ հանրահավաքը կազմակերպել են մի խումբ աֆղան կանայք՝ քաղաքացիական ակտիվիստների հետ համատեղ: Նրանք փորձել են անցնել նախագահական նստավայր, սակայն նոր իշխանությունների գրոհայինները հետ են մղել հանրահավաքի մասնակիցներին, այնուհետև արցունքաբեր գազ կիրառել։

«Կանայք Քաբուլում կայացած հանրահավաքում դիմել են թալիբներին և միջազգային հանրությանը՝ խնդրելով պահպանել վերջին երկու տասնամյակների ընթացքում կանանց ձեռքբերումները և հարգել նրանց քաղաքական, սոցիալական և տնտեսական իրավունքները», — ասված է հրապարակման մեջ:

Աֆղանստանում իրավիճակը սրվել է 2021 թվականի մայիսին՝ 2001 թվականից ի վեր երկրում գտնվող ամերիկացի զինծառայողների դուրսբերման ֆոնին: Թալիբները հարձակում են սկսել երկրի խոշոր քաղաքների վրա և օգոստոսի 15-ին մտել Քաբուլ՝ հայտարարելով պատերազմի ավարտի մասին: