Karevorinfo  Իրադարձություններ  269

ԱԻՆ-ի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են

18:55 շաբաթ, 04 սեպտեմբերի, 2021 թ.
ԱԻՆ-ի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են

Արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 4-ին կայացել է ԱԻ աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստ: Գերատեսչության ղեկավար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորել է աշխատակցի օրվա առթիվ, բոլորին մաղթել անփորձանք աշխատանք և հաջողություններ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Միևնույն ժամանակ Անդրանիկ Փիլոյանն ընդգծել է, որ այս տարի տոնը նշվում է երկրի և ազգի համար դժվարին ժամանակահատվածում:

Նախարարության աշխատակիցներին շնորհավորական ուղերձներ են հղել նաև ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ու ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը: Շնորհավորանքներից զատ` նախարարության մի խումբ աշխատակիցներ և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ արժանացել են նաև պատվոգրերի, ստացել մեդալներ, առաջին սպայական կոչում հուշանվերներ: