Karevorinfo  Իրադարձություններ  213

Սյունիքի մարզպետն աշխատանքային այց է կատարել Սիսիան համայնք

10:40 շաբաթ, 04 սեպտեմբերի, 2021 թ.
Սյունիքի մարզպետն աշխատանքային այց է կատարել Սիսիան համայնք

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը աշխատանքային այց է կատարել Սիսիան համայնք։ Համայնքապետարանում մարզի ղեկավարը նախ կատարել է քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել են նաև համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարը և մարզպետարանի պատասխանատուներ։ Քաղաքացիները հիմնականում դիմել են աշխատանքի տեղավորման ու սոցիալական աջակցության խնդիրներով։

Մարզպետին հանդիպել են նաև 44-օրյա պատերազմում զոհված սիսիանցիների հարազատներն ու քննարկել եղբայրական գերեզմանոցի նորոգման ու շիրմաքարերի տեղադրման հետ կապված հարցեր։

Մելիքսեթ Պողոսյանն այցելել է նաև այս պահին պետական միջոցներով հիմնանորոգվող Սիսիանի բժշկական կենտրոն, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին։ Քննարկվել են նորոգման ժամանակահատվածում բժշկական ծառայությունների անխափան աշխատանքի հետ կապված հարցեր ևս: Մարզպետը եղել է նաև այն տարածքներում, որտեղ այս ընթացքում տեղափոխվել ու աշխատում է բժշկական կենտրոնը։

Պոլիկլինիկան տեղափոխվել ու գործում է անհատույց տրամադրված մանկապարտեզի մասնաշենքում, ներկայումս մարզպետարանի միջոցներով ԲԿ-ի կողմից նորոգվում ու հարմարեցվում է հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը՝ վիրաբուժական ու մանկաբարձական ծառայություններն այնտեղ տեղափոխելու համար