Karevorinfo  Իրադարձություններ  187

«Գյումրի» ԲԿ-ում կորոնավիրուսի դեմ բուժվողներից 7-ի վիճակը ծանր է, 3-ինը՝ ծայրահեղ ծանր

21:55 ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ.
«Գյումրի» ԲԿ-ում կորոնավիրուսի դեմ բուժվողներից 7-ի վիճակը ծանր է, 3-ինը՝ ծայրահեղ ծանր

«Գյումրի» բժշկական կենտրոնում արդեն երկրորդ շաբաթն է՝ վերաբացվել է կորոնավիրուսի բաժանմունքը։ Բուժկենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ բաժանմունքն աշխատում է 90 տոկոս ծանրաբեռվածությամբ (մահճակալների թիվը 70 է):

Այս պահին կա 60 հիվանդ հանրապետության տարբեր վայրերից՝ Շիրակի, Արագածոտնի, Տավուշի և Լոռու մարզերից։ Հիվանդների շուրջ 30 տոկոսը Շիրակի մարզից է։

Ըստ Արմեն Խաչատրյանի՝ վարակվածների շրջանում կան նաև երիտասարդներ՝ 28-30 տարեկան։

Փոխտնօրենի տեղեկացմամբ՝ հիվանդներից 9-ը վերակենդանացման բաժանմունքում է․ նրանցից 7-ի վիճակը ծանր է, 3-ինը՝ ծայրահեղ ծանր։ Ծայրահեղ ծանր հիվանդների մեջ ևս երիտասարդներ կան։

Արմիկ Մովսիսյան