Karevorinfo  Իրադարձություններ  142

Մոսկվան դեռևս Տոկիոյից երաշխիքներ չի ստացել, որ ԱՄՆ ԶՈՒ-ն չի տեղակայվի Ռուսաստանի սահմանների մոտ․ Պուտին

17:55 ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ.
Մոսկվան դեռևս Տոկիոյից երաշխիքներ չի ստացել, որ ԱՄՆ ԶՈՒ-ն չի տեղակայվի Ռուսաստանի սահմանների մոտ․ Պուտին

Մոսկվան դեռևս Տոկիոյից երաշխիքներ չի ստացել, որ ԱՄՆ զինված ուժերը չեն տեղակայվի Ռուսաստանի սահմանների մոտ։ Այսօր Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է EADaily-ն։

«Մենք պետք է հաշվի առնենք առկա իրողությունները, և դրանցից մեկն այն է, որ խաղաղ պայմանագրի մասին խոսելիս պետք է ապահովենք խաղաղ ապագա։ Սա նշանակում է, որ պետք է անակնկալներ չլինեն՝ ամերիկյան ԶՈՒ-ի և, առավել ևս, հարվածային հրթիռային համակարգերի՝ մեր սահմանի մոտ հնարավոր տեղակայման հետ կապված։ Այս հարցերն ուղղվել են ճապոնական կողմին․ մենք դեռ ոչ մի պատասխան չենք ստացել։ Այս պատճառով ես կարծում եմ, որ այս առումով գնդակը մեր գործընկերների դաշտում է»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի հայտարարությունը հնչել է այն համատեքստում, որը կապված է Ռուսաստանի և Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագրի բացակայությամբ, ինչը, Պուտինի կարծիքով, անհեթեթություն է։ Նա, միաժամանակ, ընդգծել է, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ճապոնիան «շահագրգռված են հարաբերությունների ամբողջական կարգավորմամբ»:

«Մենք երբեք չենք հրաժարվել խաղաղության պայմանագրի շուրջ երկխոսությունից»,- հայտարարել է Պուտինը:

Տաթև Ֆռանգյան