Karevorinfo  Իրադարձություններ  267

Ադրբեջանն ու Թուրքիան Բաքվում համատեղ զորավարժություններ են սկսել

16:55 ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ.
Ադրբեջանն ու Թուրքիան Բաքվում համատեղ զորավարժություններ են սկսել

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հրամանատարական կազմը համատեղ զորավարժություններ է սկսել: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։

Նշվում է, որ «եղբայրական երկրների» զինծառայողները զորավարժությունները սկսել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ երկու երկրների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համաձայն։ Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 12 -ը։

«Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակն է՝ բարելավել մարտական գործողությունների ընթացքում երկու երկրների բանակային ստորաբաժանումների փոխգործունակությունը, զարգացնել հրամանատարների միջև ռազմական որոշումներ կայացնելու հմտությունները և նրանց կարողությունը՝ վերահսկել ստորաբաժանումները»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հայտնել է, որ զորավարժությունների ժամանակ բնակավայրերում հետևակի ու հրազենի կիրառմամբ ռազմական գործողությունների ուսուցում է անցկացվելու։

Տաթև Ֆռանգյան