Karevorinfo  Իրադարձություններ  349

ՌԴ-ն թշնամական է ՀՀ-ի նկատմամբ. Լավրովի ծաղրանքին ՀՀ-ն պիտի՛ պատասխանի․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:40 ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ.
ՌԴ-ն թշնամական է ՀՀ-ի նկատմամբ. Լավրովի ծաղրանքին ՀՀ-ն պիտի՛ պատասխանի․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TVի հարցազրույցը Հայաստանի Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի հետ

-Մեր զրույցը սկսենք հետևյալ մեջբերումներով. «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, երկու երկրների միջև հարաբերություններն ինտենսիվ զարգանում են»: «Այսօր Բաքվում պահվում են մարդիկ, որոնք գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսվում է ռազմական գործողությունների ժամանակ գերեվարվածների մասին»: Այս տողերի հեղինակը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է: Ճիշտ նույն շինծու պատճառաբանությունն է գերիներին չվերադարձնելու վերաբերյալ, ինչ Ալիևն է ասում: Ինչո՞վ եք դա բացատրում:

-Այսօր երեք կուսակցություններ հանդես են եկել հայտարարությամբ․ Հայաստանի Պահպանողական կուսակցությունը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը և Եվրոպական կուսակցությունը հստակ ասել են, որ Բաքվում պահվող մեր ռազմագերիները ռուսական պատանդներ են՝ ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական պրոյեկտներն ու պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Երբ Հայաստանը ծնկի կգա և կհամաձայնի Լավրովի նմանների, այսինքն՝ ռուսական կայսրության պահանջներին, այդ ժամանակ է, որ մեր ռազմագերիներին ազատ կարձակեն: Եվ երկրորդ խնդիրը կա․ այնտեղ պահվող մեր ռազմագերիները լրացուցիչ լծակ են նրանց ձեռքին, որպեսզի կարողանան իմ, Ձեր և մտավոր քաղաքական դասի, նաև հանրության գիտակցությունը մանիպուլացնել, շեղել, մանիպուլյացիաներից մեկը կոչվում է գիտակցության, ուշադրության շեղում:

-Ուշադրության շեղում կարևոր ա՞յլ թեմաներից:

-Այո՛: Այսօր մենք օրակարգ ենք դարձրել գերիների վերադարձը: Մենք նույնիսկ գերիների հստակ թիվը չգիտենք, ենթադրենք՝ նրանց այնտեղ սպանել էին, նրանք էլ էին զոհվել, մեր էներգիայի այդ հատվածը պետք է գնար այնտե՞ղ, թե՞ պետք է զբաղվենք օրախնդիրներով։ Իսկ մենք լուրջ օրախնդիրներ ունենք, ստանդարտ միջոցներով մենք անմրցունակ ենք մեր շրջապատում։ Մենք պետք է ոչ ստանդարտ մեթոդներ ու միջոցներ կարողանանք գտնել և կատարենք մի աներևակայելի ցատկ, այլապես մենք դատապարտված կլինենք՝ ստանդարտ գնալով:     

-Մի կողմից՝ Ռուսաստանը հայտարարում է, որ Հայաստանն իր դաշնակիցն է, մյուս կողմից՝ համաձայնում է Ալիևի այդ կեղծ, շինծու և Հայաստանին, ինչպես Դուք եք նկատում, ճնշումներ, զիջումներ պարտադրելու միտված թեզը: Ես նկատեցի, որ Արարատ Միրզոյանը կոնկրետ պատասխան չտվեց Լավրովին՝ որպես արտգործնախարար։ Օրինակ՝ կարող էր հիշեցնել ռազմագերիների վերադարձի մասին միջազգային իրավունքը, և որ դա Լավրովի և Ալիևի մեկնաբանելով չէ, այլ կա միջազգային մարդասիրական իրավունք: Ինչպե՞ս պետք է հիմա Հայաստանը պատասխանի Լավրովի այս «մեծահոգությանը» կամ, միգուցե, ծաղրանքին:

-Այո՛, հեգնանքին, ծաղրանքին, նվաստացմանը՝ հայ ժողովրդի ապօրինի զավակին՝ Լավրովին, ըստ էության, ամբողջ ռուսական կայսրության քաղաքականությանը, որ հայ ժողովրդի դեմ տարվում է 200 տարի անընդմեջ, 1828 թվականից ի վեր: Մենք պատասխանելու մեկ բան ունենք ընդամենը՝ ուղղակի գլուխներս չկորցնենք հորթային սիրահարվածությամբ առ Ռուսաստան: Կարծեք թե դա ջարդվում է: Կարծեք թե դա մի անգամ արդեն ջարդվել էր, ցավոք, Նիկոլի, այսպես կոչված, հեղափոխությունը նորից հայ ժողովրդին վերադարձրեց, ռուսամոլության գիրկը գցեց։ Պետք էր այսպիսի մի ցնցում, որ մենք նորից հասկանայինք՝ Գյումրիի դեպքն ամեն վարկյան է կրկնվելու, եթե մայր ու մանուկ մորթեցին Գյումրիում (հիշում եք Ավետիսյանների ընտանիքի սպանությունը), այդ նույնն արեցին մեր ժողովրդի մի ամբողջ ծաղիկ սերնդի հանդեպ։ Սա պատերազմ չէր, սա պատերազմի իմիտացիա էր, սա ռուս-թուրքական պայմանավորվածություն էր Հարավային Կովկաս Արևմուտքի մուտքն արգելելու համար, և գինը վճարողը եղավ հայ ժողովուրդը։ Հայ ժողովրդի պատմական հայրենիքի մի հատված, որ 25-30 տարի մեր ձեռքում էր, ի դեպ, գինը վճարող եղան նաև 18-20 տարեկան ադրբեջանցի տղաները, այնպես որ՝ եթե Ալիևին թվում է, որ ինքը հաղթել է, գլուխը պատին է տալիս, ինքը սովորական խամաճիկ է Ռուսաստանի և Թուրքիայի շահերի ձեռքին, իսկ երբ աշխարհակարգի տեկտոնիկ փոփոխությունները կբերեն մեկ ուրիշ հանգրվանի, այն ժամանակ կտեսնենք՝ արդյո՞ք Շուշին թյուրքական աշխարհի մշակութային կենտրոն է, թե՞ լրիվ այլ բան է, այնպես որ՝ մենք պետք է ոչ թե իռացիոնալ հույսերով տարվենք, այլ պետք է հստակ տեսնենք, որ ապագան իրոք պատկանում է հայ ժողովրդին։ Եթե ժողովրդի սերուցքը խոհեմ լինի և չկրկնի հարյուր տարվա վաղեմության սխալները, թող նորից սխալվենք, բայց ուրիշ սխալ անենք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան