Karevorinfo  Իրադարձություններ  278

ԵՄ դեղերի կարգավորիչը COVID-19 պատվաստանյութի 3-րդ դեղաչափի կարիքը չի տեսնում

23:10 հինգշաբթի, 02 սեպտեմբերի, 2021 թ.
ԵՄ դեղերի կարգավորիչը COVID-19 պատվաստանյութի 3-րդ դեղաչափի կարիքը չի տեսնում

Եվրոպական միության առողջապահական մարմինները եկել են այն եզրակացության, որ COVID-19- ի դեմ պատվաստանյութերի լրացուցիչ չափաբաժինների լայն կիրառման անհետաձգելի ահրաժեշտություն չկա, երրորդ՝ «բուստերային» պատվաստում պետք է առաջարկվի թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց:

«Հիմնվելով առկա տեղեկությունների վրա՝ ամբողջությամբ պատվաստված բնակչության համար կրկնակի պատվաստման անհրաժեշտություն չկա», – ասված է Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) մամուլի հաղորդագրության մեջ:

Եվրոպական կարգավորիչը նման եզրակացություն է արել՝ ելնելով Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման եվրոպական կենտրոնի նախօրեին հրապարակված տեխնիկական զեկույցից։

«Զեկույցում նշվում է, որ հավելյալ չափաբաժինները պետք է դիտարկել շատ թուլացած իմունային համակարգով մարդկանց համար՝ նրանց նախնական պատվաստման շրջանակներում»,- նշել են EMA-ից։

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ հավելյալ չափաբաժինն ավելի ուժեղ իմունային ռեակցիա կառաջացնի թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ։

Տաթև Ֆռանգյան