Karevorinfo  Իրադարձություններ  211

ԱՄՆ-ի և Իրանի միջև կալանավորված անձանց փոխանակման հարցը օրակարգից հանվել է

20:35 երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
ԱՄՆ-ի և Իրանի միջև կալանավորված անձանց փոխանակման հարցը օրակարգից հանվել է

ԱՄՆ-ի ու Իրանի միջև կալանավորված անձանց փոխանակման հարցն ամբողջովին հանվել է օրակարգից։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Նուրնյուս» գործակալությանը։

«Չնայած նրան, որ Իրանն ավելի վաղ հրաժարվել էր սեփական առաջարկից՝ «բոլոր իրանցի կալանավորվածներին փոխանակել բոլորի ամերիկացիների հետ» սկզբունքով, պատրաստ է փոխանակման առանձին համաձայնագրի։ Սակայն հիմա, Բայդենի կառավարության ապակառուցողական վարքի պատճառով, Թեհրանն այլևս ոչ մի շարժառիթ չունի՝ շարունակելու այդ գործընթացը»,- ասել է գործակալության աղբյուրը։

Ապրիլի 27-ին Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները դիվանագիտական մակարդակում մշակում են կալանավորված անձանց փոխանակելու հնարավորությունը։ ԱՄՆ իշխանությունները, ըստ իրանական կողմի, Իրանի 15 քաղաքացու են պահում, որոնց մեղադրում են ամերիկյան պատժամիջոցների շրջանցման մեջ։

Էմմա Չոբանյան