Karevorinfo  Իրադարձություններ  284

Բլինկենը հայտարարել է, որ Mercer Street-ի վրա հարձակման հետևում կանգնած է Իրանը

21:45 կիրակի, 01 օգոստոսի, 2021 թ.
Բլինկենը հայտարարել է, որ Mercer Street-ի վրա հարձակման հետևում կանգնած է Իրանը

ԱՄՆ-ը վստահ է, որ Mercer Street-ի վրա հարձակման հետևում կանգնած է Իրանը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Հինգշաբթի ճապոնական Mercer Street տանկերը հարձակման է ենթարկվել Արաբական ծովում։ Zodiac Maritime նավի օպերատոր ընկերությունը պատկանում է իսրայելցի գործարար Էյալ Օֆերին։ Միջադեպի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ ՝ Ռումինիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք, ենթադրաբար, պատասխանատու են նավի պահպանության համար: Իսրայելի ԱԳՆ-ն պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է իրանական կողմը։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Թեհրանին մեղադրել է Արաբական ծովում Mercer Street ճապոնական լցանավի վրա հարձակման համար պատասխանատվությունից խուսափելու մեջ: Համապատասխան հայտարարությունը վարչապետն արել է կիրակի օրը հրեական պետության կառավարության ամենշաբաթյա նիստում:

Ճապոնական Mercer Street տանկերի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մեղադրանքները հիմքեր չունեն։ Այս պնդմամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։

Մեծ Բրիտանիան ևս Իրանին մեղադրել է Mercer Street տանկերի վրա հարձակման մեջ։