Karevorinfo  Իրադարձություններ  216

ՆԱՏՕ-ն նշել է Սև ծովում Ռուսաստանի ռազմածովային նավի վրա հարձակման պայմանը

21:10 կիրակի, 01 օգոստոսի, 2021 թ.
ՆԱՏՕ-ն նշել է Սև ծովում Ռուսաստանի ռազմածովային նավի վրա հարձակման պայմանը

ՌԴ ռազմածովային ուժերը կանոնավոր կերպով ուղեկցում են ՆԱՏՕ-ի նավերը Սև ծովի ջրատարածքում՝ այդ կերպ հրահրելով Հյուսիսատլանտյան նավատորմը: Iz.ru-իփոխանցմամբ՝ այս մասին Business Insider-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ռոբերտ Բերկը։

Նրա խոսքով ՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի զորավարժությունները ՆԱՏՕ-ին վախեցնելու նպատակ են հետապնդում։

«Կարելի է պնդել, որ նրանք (ռուսները- խմբ.) մեզ սադրում են, որ առաջինը հարվածենք։ Մենք չենք պատրաստվում դա անել առաջինը առանց սադրանքի, բայց ես չեմ պատրաստվում իմ հրամանատարներից պահանջել առաջին հարվածն ընդունել»,- ասել է Բերկը։

Հունիսին ՌԴ սևծովյան նավատորմը ԱԴԾ Սահմանապահ ծառայության հետ կանգնեցրել էր Բրիտանական Defender էսկադրային ականակրի կողմից ռուսական պետական սահմանի խախտումը։ Նավը հատել էր ՌԴ պետական սահմանը և մտել տարածքային ծով Ֆիոլենտ հրվանդանի շրջանում 3 կմ խորության վրա:

ՌԴ Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցածը գնահատել են որպես 1982 թվականի ծովային իրավունքի վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի կոպիտ խախտում և բրիտանական կողմին կոչ են արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել Defender-ի անձնակազմի գործողությունների վերաբերյալ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել էր, որ միջադեպը դասական սադրանք է:

Ընդ որում, հուլիսի 1-ին հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը միտումնավոր Defender էսկադրային ականակիրը ուղարկել է Ղրիմի ափեր՝ Ռուսաստանին սադրելու նպատակով: Այս մասին են վկայում գաղտնի փաստաթղթերը, որոնք հայտնաբերել են Քենթի կոմսության ավտոբուսի կանգառում։