Karevorinfo  Իրադարձություններ  322

Երևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 3 մ սահել ձորը․ կան տուժածներ

20:05 կիրակի, 01 օգոստոսի, 2021 թ.
Երևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 3 մ սահել ձորը․ կան տուժածներ

Օգոստոսի 1-ին՝ ժամը 15։55-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ անցակետի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 51-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Կ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մ սահել ձորը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Ն․ Ն․-ն (ծնված 1994 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևոր Վ․ Ա․-ին (ծնված 1995 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։