Karevorinfo  Իրադարձություններ  232

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ զոհերի թիվը հասել է 4-ի

23:30 շաբաթ, 24 հուլիսի, 2021 թ.
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ զոհերի թիվը հասել է 4-ի

Այսօր՝ ժամը 18.40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Ջարդի ձոր կոչվող հատվածում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մարդ է զոհվել։

Տեղում մահացել են մեքենայի երեք ուղևորները՝ հայրն ու երկու զավակները՝  7 տարեկան տղան ու 14 տարեկան աղջիկը։ Factor.am-ը  «Գյումրի» բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ մահացել է նաև «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝  Վարդան Խալիկյանը, որին դեպքի վայրից անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։

«Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայում, ընդհանուր առմամբ, եղել է յոթ հոգի։ Նախնական տեղեկություններով՝ նրանք «Սուրբ Հովհաննես» սրբավայրից էին վերադառնում։ Դեպքի վայրից  բացի վարորդից «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 հոգու՝ մեկ տղամարդու և երկու կնոջ։ Կանայք ևս ծանր վիճակում են, նրանք բազմաթիվ վնասվածքներով գտնվում են Գյումրի ԲԿ-ի  վերակենդանացման և վիրաբուժական բաժանմունքներում։ Հիվանդանոց տեղափոխված տղամարդու վիճակը նորմալ է, նա ամբուլատոր բուժում է ստացել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի՝ 242 հոդվածի 3-րդ մասի  հատկանիշներով, այն է՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ։

Արմիկ Մովսիսյան