Karevorinfo  Իրադարձություններ  231

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կալանավորվեց․ ԱԱԾ գործողությունը՝ Վերաքննիչ դատարանի շենքում․ Լուրեր

15:45 հինգշաբթի, 22 հուլիսի, 2021 թ.
Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կալանավորվեց․ ԱԱԾ գործողությունը՝ Վերաքննիչ դատարանի շենքում․ Լուրեր

Գործարար, ՔՊԿ ցուցակով պատգամավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, կալանավորվել է։ Այս մասին հայտնել է քննչական կոմիտեն՝ ներկայացնելով Ամիրյան փողոցում կրակոցների միջադեպի մանրամասները։ Նույն միջադեպի մասնակից Նարեկ Կարապետյանին ձերբակալելու որոշում է կայացվել։

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Վերաքննիչ քրեական դատարանի շենքում։ Factor.am-ի տեղեկություններով՝ գործողությունը կապված է եղել գործերը դատավորներին մակագրող համակարգչի հետ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել երեկվա ուժեղացված ծառայության մասին։ Տարբեր կասկածանքներով բաժիններ բերման է ենթարկվել 49 անձ, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել  է տարբեր տեսակի հրազեն՝ ընդհանուր 10 հատ, զինամթերք, այդ թվում՝ փամփուշտներ։ Բերման ենթարկված անձանցից երկուսը ձերբակալվել են։

Արցախի Ասկերանի շրջանի՝ ադրբեջանական վերահսկողության հանձնված տարածքում ևս 2 ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Տեղում շինարարություն անող երկու անձինք պայթել են հակատանկային ականի վրա և ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։