Karevorinfo  Իրադարձություններ  185

Չինաստանը մերժել է ԱՀԿ-ին՝ Ուհանում կորոնավիրուսի ծագման հետաքննության երկրորդ փուլ իրականացնել

17:40 հինգշաբթի, 22 հուլիսի, 2021 թ.
Չինաստանը մերժել է ԱՀԿ-ին՝ Ուհանում կորոնավիրուսի ծագման հետաքննության երկրորդ փուլ իրականացնել

Չինաստանը հինգշաբթի մերժել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ կորոնավիրուսի ծագման հետաքննության երկրորդ փուլ իրականացնելու ծրագիրը, որում կա վարկած կորոնավիրուսի՝ չինական լաբորատորիայից արտահոսքի մասին։ Այս մասին Reuters-ին հայտնել է առողջապահության ոլորտում աշխատող բարձրաստիճան պաշտոնյա:

Տեղեկացվում է, որ այս ամիս ԱՀԿ-ն առաջարկել է Չինաստանում կորոնավիրուսի ծագման աղբյուրի վերաբերյալ ուսումնասիրությունների երկրորդ փուլ սկսել, այդ թվում նաև լաբորատորիաներում ու Ուհանի շուկաներում աուդիտ անցկացնել՝ իշխանություններին թափանցիկության կոչ անելով։

«Մեզ համար ընդունելի չէ ծագման որոնման այդպիսի ծրագիրը, քանի որ այն որոշ առումներով անտեսում է առողջ դատողությունը և դեմ է գիտությանը», – լրագրողներին ասել է Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի (NHC) փոխնախարար Ցենգ Յիքսը:

Ցենգը հայտարարել է, որ ինքն ապշել է, երբ առաջին անգամ կարդացել է ԱՀԿ ծրագիրը, քանի որ այնտեղ նշված է այն վարկածը, թե հետազոտության ընթացքում Չինաստանի կողմից լաբորատոր արձանագրությունների խախտումը վիրուսի արտահոսքի պատճառ է դարձել:

Տաթև Ֆռանգյան