Karevorinfo  Իրադարձություններ  225

Ռուսաստանն առաջին անգամ միջպետական գանգատով դիմել է ՄԻԵԴ

14:40 հինգշաբթի, 22 հուլիսի, 2021 թ.
Ռուսաստանն առաջին անգամ միջպետական գանգատով դիմել է ՄԻԵԴ

Ռուսաստանն առաջին անգամ միջպետական գանգատով `ընդդեմ մեկ այլ երկրի` Ուկրաինայի, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), գրում է «Ինտերֆաքսը»:

«Ռուսաստանի Դաշնությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ՝ Ուկրաինայի դեմ միջպետական գանգատով , «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 33-րդ հոդվածի հիման վրա», – լրագրողներին ասել են ՌԴ գլխավոր դատախազությունից:

Նշվում է, որ սա Ռուսաստանի պատմության մեջ առաջին միջպետական գանգատն է, որը Ռուսաստանի իշխանությունները ներկայացրել են ՄԻԵԴ:

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ներկայացված բողոքը վերաբերում է մի շարք խախտումների, այդ թվում նաև խաղաղ բնակիչության շարքում զոհերին, խոսքի ազատության ճնշմանը և Ղրիմի ջրային շրջափակմանը:

Բողոքում Ռուսաստանի Դաշնությունը նշում է, որ Ուկրաինայի իշխանությունները պատասխանատու են «քաղաքացիական անձանց մահվան, անօրինական բանտարկությունների և մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքի համար, ներառյալ Կիևի Անկախության հրապարակում (Մայդան) և Արհմիությունների տանը տեղի ունեցածների համար: 2014-ին Օդեսայում, ինչպես նաեւ Դոնբասում, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողության ընթացքում տեղի ունեցածի համար»:

Տաթև Ֆռանգյան