Karevorinfo  Իրադարձություններ  250

Էմանուել Մակրոնը Պաշտպանության հարցով խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել իսրայելական լրտեսական ծրագրի գործով

16:05 հինգշաբթի, 22 հուլիսի, 2021 թ.
Էմանուել Մակրոնը Պաշտպանության հարցով խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել իսրայելական լրտեսական ծրագրի գործով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պաշտպանության հարցով խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել Pegasus ծրագրի միջոցով էլեկտրոնային լրտեսության գործով հետաքննության կապակցությամբ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։

«Հետաքննություն է սկսվել, հանրապետության նախագահն այսօր առավոտյան կհրավիրի Պաշտպանության հարցերով խորհրդի արտահերթ նիստ, որի թեման կդառնա այս գործը»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ հուլիսի 18-ին Ֆրանսիայում գործող «Forbidden Stories» հասարակական կազմակերպությունը և աշխարհի 17 լրատվամիջոցներ հետաքննություն են հրապարակել` պնդելով, որ մի շարք երկրներ կարող էին լրտեսել ողջ աշխարհում առնվազն 50,000 մարդու` օգտագործելով իսրայելական NSO Group- ի «Pegasus» էլեկտրոնային լրտեսական համակարգը:

Տաթև Ֆռանգյան